Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելլեր 10. Մաշայի և արջի մասին հեքիաթը ռեկորդ է սահմանել

Երևանյան բեսթսելլեր 10. Մաշայի և արջի մասին հեքիաթը ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագծում գրանցվել է աննախադեպ ցուցանիշ. «Բուքինիստ» գրախանութը մի քանի օրվա ընթացքում մանրածախ վաճառքով իրացրել է «Մաշան ու արջը» ժամանակակից հեքիաթի 97 գիրք: Հեքիաթը, որը հայտնի մուլտֆիլմի մոտիվներով գրված ստեղծագործությունն է և կոչվում է «Մաշան ու արջը. առաջին հանդիպումը», ամենաշատ գնված գրքերի ցանկի գլխավոր առաջատարն է: Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին» հեքիաթն է, ինչը հայերեն թարգմանվելուց հետո դպրոցականների կողմից մեծ հետաքրքրության է արժանացել: Երրորդ հորիզոնականում անգլիացի գրող, մաթեմատիկոս և փիլիսոփա Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» վիպակն է: Այն գործակալության վարկանիշային աղյուսակում ընդգրկված է առաջին անգամ:

Հայ ժամանակակից գրողները նույնպես շարունակում են գրավել հայ ընթերցողին: Սեյրանուհի Գեղամյանի «Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ» գիրքը, որը կրկին առաջին անգամ է ընդգրկված, զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Գրքում ներկայացված են Հայաստանի բնությունն ու հոգևոր արժեքները, պետական խորհրդանիշերը` դրոշը, հիմնն ու զինանշանը, ինչը հետաքրքրել է ընթերցասերներին: Հինգերորդ հորիզոնականում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է, ինչն ամենաշատ գնված գրքերի ցանկում մշտապես ընդգրկված բացառիկ գրքերից է: Այս շաբաթվա վեցերորդ հորիզոնականում ընդգրկված գիրքը ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ն է: Ամերիկացի գրող Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը» վեպը, որը պարբերաբար ներգրավված է «Արմենպրես»-ի հեղինակային նախագծի ցանկում, այս շաբաթ զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը: Հովհաննես Թումանյանի հեքիաթները, որն այս շաբաթ նույնպես, ինչպես նախորդում, զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը: Իններորդ հորիզոնականում ռուսական ժողովրդական հեքիաթ «Բոքոնիկ»-ն է: «Երևանյան բեսթսելլեր»-ի այս շաբաթվա ցանկը եզրափակում է ժամանակակից հայ գրող Ալիս Հովհաննիսյանն` իր «Ճյուղեր, տերևներ» վեպով:

«Երևանյան բեսթսելլեր»-ը հրապարակվում է նաև «Գրական թերթ» շաբաթաթերթում:

Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուքինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները:

Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: «Արմենպրես»-ն ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

 
«
Մաշան և արջը» 

Բուքինիստ 97
2 +7

Աստրիդ Լինդգրեն
«Երկարագուլպա Պիպին»

 

 

Զանգակ
25
3 Նոր

Լուիս Քերոլ 
«
Ալիսը հրաշքների աշխարհում» 

Զանգակ 
23
4 Նոր

Սեյրանուհի Գեղամյան
«Ես ՀՀ քաղաքացի եմ»

 

Գրաբեր
20
5 -1

Գրիգոր Նարեկացի
«Մատյան ողբերգության»

Նաիրի 
15
6 0

Անտուան դը Սենտ Էքզյուպերի 
«Փոքրիկ իշխանը» 

Անտարես
12
7 -3

Հենրի Միլլեր 
«Խեցգետնի արևադարձը»

Անտարես 11
8 0

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

 

Արևիկ 8
9 -6

Ռուս ժողովրդական հեքիաթ
«Բոքոնիկը» 

 

ՋիԷսԷմ 
9
10 Նոր

Ալիս Հովհաննիսյան
«Ճյուղեր, տերևներ» 

 

 

ՀԳՄ 8

«Երևանյան բեսթսելլեր»-ը ներկայացրեց Ռուզաննա Մովսիսյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]