1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աշխարհահռչակ երգչուհի Հելեն Սեգարան Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում Հայաստանում երկու օր կանցկացնի

Աշխարհահռչակ երգչուհի Հելեն Սեգարան Ֆրանկոֆոնիայի միամսյակի 
շրջանակում Հայաստանում երկու օր կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի Հելեն Սեգարան  մարտի 19-ի գիշերը ժամանել է Երեւան: Երգչուհու հայաստանյան առաջին մենահամերգը Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում կկայանա այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համերգի կազմակերպիչ Stage promo ընկերությունից, Սեգարան Հայաստանում կանցկացնի երկու օր, որի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ:

Երգչուհին կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միամսյակի բացման արարողությանը: Կայանալիք համերգը կանցկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարության բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: Համերգի բացառիկ հովանավորն են «Արարատ» լեգենդար կոնյակները: 

Սեգարան ծնվել է 1971 թվականին Ֆրանսիայում: Նրա մայրը ազգությամբ հայուհի է: 1997 թվականին Սեգարան մարմնավորել է Էսմերալլդայի դերը «Նոտերդամ Դե Պարի» մյուզիքլում: Մասնակցությունն այս մյուզիքլում խթան է հանդիսանում երգչուհու ստեղծագործական հետագա գործունեության համար: Նրան հրավիրում են ձայնագրել հանրահայտ Anastasia մուլտֆիլմի «Loin du froid de decembre» երգը:

1999 թ-ին նա ստիպված է լինում լքել մյուզիքլը` Քվեբեքում շրջագայության ընթացքում  ձայնի կորստի պատճառով: Նրա` Au nom d'une femme, Il y a trop de gens qui t'aiment երգերը տարբեր տարիների կտրվածքով գլխավորել են Ֆրանսիայի, Բելգիայի եւ Շվեցիարիայի երաժշտական հիթ շքերթները: Youtube-ում 2011 թ. տեղադրվել է նրա կատարմամբ «Դլե յաման» հայկական հանրահայտ երգը: 

Երգչուհին կմեկնի Երեւանից մարտի 20-ի երեկոյան, այցի շրջանակում նախատեված չէ հանդիպում զանգվածային լրատվական միջոցների հետ:

Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում մարտի 14-ից ապրիլի 30-ը Երևանում եւ ՀՀ մարզերում անցկացվում են միջոցառումներ մշակույթի եւ կրթության բնագավառում, որոնց մասնակցում են հասարակական կազմակերպություններ, բուհեր, դպրոցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]