1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տուբերկուլոզի դեմ պայքարում Հայաստանը հաջողություններ է գրանցել

Տուբերկուլոզի դեմ պայքարում Հայաստանը հաջողություններ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախորդ տարի արձանագրվել է տուբերկուլոզի 1125 նոր դեպք. մահացել է 60 մարդ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 16-ին Ծաղկաձորում Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրազեկման համար «Կանգնեցնենք տուբերկուլոզը» թեմայով երկօրյա դասընթացի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի  դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը նշեց, որ տուբերկուլոզը բուժվող հիվանդություն է, որի արդյունավետ բուժման համար առաջին հերթին անհրաժեշտ է ժամանակին դիմել բժիշկի: «Վերջին 11 տարիների ընթացքում մենք ունեցանք տուբերկուլոզի պիկ 2005 թվականին: 2006 թվականին ազգային ծրագրի ընդունմամբ` իրականացված միջոցառումների շնորհիվ 2012 թվականի տվյալներով 100 հազար բնակչի հաշվարկով` տուբերկուլոզով հիվանդացության ցուցանիշը կազմել է 37 դեպք: Գնալով նվազել է նաեւ մահացության ցուցանիշը»,- ասաց Հայրապետյանը: Տուբերկուլոզով հիվանդ երեխաների թիվը հանրապետությունում հասնում է 25-ի: 2006 թվականին ՀՀ Կառավարության կողմից ընդունված «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի» հիմնական նպատակն է կրճատել տուբերկուլոզի բեռը Հայաստանում եւ ապահովել այդ հիվանդության ախտորոշման, որակյալ բուժման ծառայությունների մատչելիությունը, ինչպես նաեւ բնակչությանն անվճար բուժօգնության տրամադրումը:

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրենի հավաստմամբ` դեղերի պլանավորման եւ կառավարման ոլորտում նույնպես Հայաստանը վերջին տարիներին արձանագրված լուրջ հաջողություններ ունի: «Դեղորայքի  պակաս մեր երկրում չկա: Ինչպես նաեւ չկա սպասման ցուցակ, որտեղ հիվադը բուժում չի ստանում»,- տեղեկացրեց մասնագետը:

Նա նշեց, որ տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որով վարակվում են ոչ միայն սոցիալապես անապահով, այլեւ ապահով խավի ներկայացուցիչները: «Կարեւոր ցուցանիշներից են սեռատարիքային խումբը: Տուբերկուլոզով հիմնականում վարակվում են 25-64 տարիքային խմբում: Հիվանդությունը գերակշռում է ավելի շատ տղամարդկանց մոտ»,- փաստեց Հայրապետյանը: Նրա խոսքով` տուբերկուլոզի տարածման համար հիմնական վտանգ է ներկայացնում արտագաղթը հատկապես մարզերում: 

«Կարեւոր խնդիր է նաեւ տուբերկուլոզով հիվանդների թիվը քրեակատորաղական հիմնարկներում, որտեղ, սակայն, նույնպես կիրառվում են պայքարի արդյունավետ մեթոդներ: Վեց ամիսը մեկ քրեակատարողական հիմնարկներում իրականացնում են հետազոտություններ` սքրինինգ ծրագրերի միջոցով, այդ պատճաով բացառվում է, որ որեւէ հիվանդ նկատելի չլինի»,- ասաց Հայրապետյանը` հավելելով, որ 2012 թվականին հանրապետության քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է տուբերկուլոզով հիվանդացության 9 նոր դեպք:

«Շատ կարեւոր ցուցանիշ է բուժման ելքերի թիվը: Դրա գնահատումն իրականացվում է բուժման ավարտից մեկ տարի անց: Այժմ բուժման բարեհաջող ելքը մեզ մոտ 77 տոկոս է, սակայն 2015 թվականին մենք կհասնենք 85 տոկոսի բարեհաջող ելքի` մահացությունը նվազագույնի հասցնելու նպատակով: 85 տոկոսը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից լավագույն ցուցանիշն է համարվում որպես տուբերկուլոզի բուժամն բարեհաջող ելք»,- նշեց Հայրապետյանը:   

«Տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է, բայց հնարավոր է, որ այն նորից կրկնվի, այսինքն` այն քրոնիկ բնույթ ունեցող հիվանդություն է»,- ասաց «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ի ֆթիզիատոր Մարջիկ Հովհաննիսյանը` հավելելով, որ ԱՀԿ-ն  ամբողջ աշխարհի առջեւ նպատակ է դրել մինչ 2015 թվականը կիսով չափ նվազեցնել տուբերկուլոզի տարածվածությունը եւ մահացությունը, իսկ գերնպատակն է, որպեսզի 2050 թվականին 100 հազար ազգաբնակչության հաշվով գրանցվի տուբերկուլոզի ընդամենը 1 դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ, ողջ աշխարհում, յուրաքանչյուր տարի մարտի 24-ը որպես նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Տուբերկուլոզն առողջապահական հիմնախնդիրներից մեկն է` ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում: Չնայած տուբերկուլոզը բուժելի է, այն շարունակում է տարածվել` սպառնալով միլիոնավոր մարդկանց առողջությանը, տնտեսական եւ սոցիալական բարեկեցությանը: Հայաստանի Հանրապետությունում, չնայած 90-ականներից սկսած տուբերկուլոզի տարածման աճին, վերջին տարիներին նկատվում է հիմնական համաճարակաբանական ցուցանիշների կայունացման միտում: Տուբերկուլոզը մահացություն առաջացնող ամենատարածված հիվանդությունների թվում է, որը իր տեղը զիջում է միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին:

2011 թվականին 8,7 միլիոն մարդ է հիվանդացել տուբերկուլոզով, իսկ 1, 4  միլիոնը մահացել է այս հիվանդությունից: Աշխարահի մասշտաբով  տուբերկուլոզն ամենալայն տարածումն ունի Զիմբաբվեում: ԱՊՀ տարածքում տուբերուլոզն ամենալայն տարածումն ունի Ադրբեջանում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]