Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երեւանցիների 60 տոկոսը քաղաքապետի պաշտոնում ցանկանում է տեսնել Տարոն Մարգարյանին. Gallup International Association

Երեւանցիների 60 տոկոսը քաղաքապետի պաշտոնում ցանկանում է տեսնել 
Տարոն Մարգարյանին. Gallup International Association

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Gallup International Association–ի անցկացրած վերջին` «Երեւանցիները Երեւանի մասին» սոցիալական հետազոտության արդյունքների համաձայն` «Ում եք տեսնում որպես Երեւանի քաղաքապետ» հարցին երեւանցիների 60 տոկոսը տվել է Տարոն Մարգարյանի անունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 14-ին հրավիրված ասուլիսում  Gallup International Association հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց, որ հետազոտությունն իրականացվել է մարտի 9-11 ընկած ժամանակահատվածում:

«Նոյեմբերին իրականացրել եւ ներկայացրել էինք առաջին փորձնական հետազոտության արդյունքները: Երեւանի հիմնախնդիրների վերաբերյալ մշակումների իրականացումը շարունակական է լինելու»,- ասաց Նավասարդյանը:

Նրա խոսքով` հարցվածների 17 տոկոսը Երեւանի քաղաքապետարանի պաշտոնում տեսնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, 3 տոկոսը` նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, 2 տոկոսը` Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Գրասենյակի տնօրենի հավաստիացմամբ` Երեւան քաղաքի փոփոխությունները արձանագրել են դրական միտում:

 Gallup International Association հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը նշեց, որ Երեւան քաղաքում 1, 5 տարվա ընթացքում կատարված փոփոխությունները երեւանցիների 60 տոկոսը որակել է որպես ավելի շուտ դրական, 7 տոկոսը` դրական,  17 տոկոսը չի կողմնորոշվել պատասխանել: Քաղաքապետարանի իրականացրած դրական փոփոխությունների թվում հարցվածների 18 տոկոսը մատնանշել է կանաչապատ տարածքների ավելացումը, 17 տոկոսը`բարեկարգ բակերի կառուցումը, 13 տոկոսը` նստարանների տեղադրումը, 10 տոկոսը` այգիների բարեկարգումը:  Հարցվածների գնահատմամբ` Երեւանի առջեւ կանգնած կարեւոր խնդիր է աղբահանությունը (22 տոկոս), այնուհետեւ` հասարակական տրանսպորտը (21 տոկոս), բնապահպանության (14 տոկոս), կոմունալ վարձերի (8 տոկոս) խնդիրը:

Երեւանցիների 56 տոկոսի կարծիքով` քաղաքի առջեւ ծառացած հիմնական խնդիրը գործազրկությունն է, 41 տոկոսինը` գնաճը, ինֆլացիան, 9 տոկսինը` արտագաղթը:

Երեւանցիների 41 տոկոսը կցանկանար, որ քաղաքում ավելանային կանաչ տարածքները, 29 տոկոսը` խաղահրապարակները, 28 տոկոսը` շաբաթօրյակների  անցկացումը:

Հարցվածները նշել են, որ զարգացման ենթակա են առողջապահության, կրթության, տրանսպորտի, զբաղվածության խնդիրները: Երեւան քաղաքի վարչական շրջաններից ըստ լուսավորության, կանաչապատման, անվտանգության եւ մաքրության սանդղակների գլխավորում են Կենտրոնն ու Ավանը: Ճարտարագիտական տեսքի առումով առաջատար են Կենտրոն եւ Ավան վարչական շրջանները:

Հետազոտությունն իրականացվել է «Դեմ առ դեմ» հարցումների միջոցով: Հարցումներին մասնակցել է 1066 մարդ: Ընտրանքի սխալի տոկոսը կազմել է 3 տոկոս: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]