Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Միսս Հայաստան 2013» գեղեցկության մրցույթի անցկացման հարցը հստակեցվում է

«Միսս Հայաստան 2013» գեղեցկության մրցույթի անցկացման հարցը 
հստակեցվում է

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս Հայաստան-2013» գեղեցկության եւ նրբագեղության ազգային մրցույթի անցկացումն այժմ քննարկման փուլում է:  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում` «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանը նշեց, որ մրցույթն անցկացնելու մասին վերջնական որոշումը կկայացվի առաջիկա օրերի ընթացքում: 

««Միսս Հայաստան 2013»-ի անցկացումը պահանջում է լուրջ նախապատրաստական աշխատանք: Անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի անցկացնելու դեպքում մրցույթը լինի ընդգրկուն: Անցկացման դեպքում այն տեղի կունենա մայիսի վերջին»,- ասաց Արիստակեսյանը: Նա նշեց, որ այժմ քննարկման փուլում են մրցույթի անցկացման վերաբերյալ բոլոր` այդ թվում ֆինանական կողմին վերաբերող մանրամասները:

2012 թվականի ապրիլի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կայացել է «Միսս Հայաստան 2012» մրցույթը, որի հաղթող է ճանաչվել Երեւանը ներկայացնող  20-ամյա Աննա Առաքելյանը, ով սակայն Հայաստանի` համապատասխան ֆինանսական միջոցների` հովանավորների բացակայության եւ մրցույթի հեռարձակման իրավունք ձեռք բերելու համար տեղական հեռուստաալիքների միջեւ համաձայնության չգալու պատճառով չի մասնակցել Մոնղոլիայի Օրդոս քաղաքում օգոստոսի 18-ին կայանալիք «Միսս Աշխարհ 2012»-ին:

«Այս տարի մեր նպաատակն է այնպես անել, որ ազգային մրցույթ կազմակերպելու դեպքում, անպայման ապահովվի մասնակցություն նաեւ «Միսս Աշխարհ 2013»-ին»,- ասաց զրույցում գործակալության տնօրենը: Նրա գնահատմամբ` փոփոխությունների կարիք է զգում նաեւ մրցույթի անցկացման ձեւաչափում: 

 1996 թվականից սկսած, առաջին անգամ Հարավային Կովկասում Երեւանի Կամերային թատրոնն անցկացրեց այս մրցույթը։ Մինչ 2012 թվականը Հայաստանում անցկացվել է 9 «Միսս Հայաստան» ազգային մրցույթներ։

«Միսս Հայաստան» մրցույթի ներկայացուցիչները մասնակցել են մի շարք միջազգային մրցույթների` «Միսս Եվրոպա», «Միսս Ասիա եւ Օվկիանոս», «Միսս Անդրկովկաս», «Միսս ԱՊՀ»: Հայաստանը վերջին անգամ մասնակցել է «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին 2007 թվականին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]