Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ միգրանտների աջակցության եռամյա ծրագիրր կիրականացվի

Հայ միգրանտների աջակցության եռամյա ծրագիրր կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 1-ին հանդիպել է Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գործակալության ներկայացուցիչ, հայաստանյան գրասենյակի տնօրեն, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիրժին Արտոտի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, Վիրժին Արտոտը նախարարին ներկայացրել է ծրագիրը, որ մշակվում է ԵՄ-Հայաստան շարժունակության մասին համագործակցության շրջանակներում, և որի իրականացման համար Եվրամիությունը տրամադրել է 3 մլն եվրո: Արտոտը նշել է, որ ծրագրի առաքելությունը Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հնարավորությունների ուժեղացումն է, վերաինտեգրմանն ուղղված գործողությունները: Ծրագիրն իրականացնում է Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակը, որի միջազգային գործընկերներն են Բելգիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի համապատասխան գործակալությունները, իսկ  Հայաստանյան գործընկերներն են ՀՀ կառավարության մի շարք գերատեսչություններ:

Ծրագրի գործունեության 3 տարիների ընթացքում նախատեսվում է վերաինտեգրման օժանդակության համապարփակ ծրագիր մշակել, որը վերադարձող բոլոր հայ միգրանտների համար ճիշտ տեղեկատվության կապահովի և աջակցության հավասար հնարավորություններ կստեղծի:

ՀՀ սփյուռքի նախարար Հակոբյանը ողջունել է ծրագրի իրականացումը Հայաստանում՝ տեղեկացնելով, որ հայրենադարձված մեր հայրենակիցները պետության կողմից ստանում են լեզվի վերապատրաստման, առողջապահության, կրթության ոլորտների անհրաժեշտ աջակցություն, համապատասխան խորհրդատվություն: Նախարարը կարևորեց  հայրենադարձների սեփական տուն և աշխատանք ունենալու հանգամանքը և խորհուրդ տվեց  ծրագրի ղեկավար Վիրժին Արտոտին վերաձևակերպել ծրագրի որոշ դրույթներ և գործունեություն ծավալել նաև նշված ոլորտներում: Հակոբյանը նշել է, որ հայրենադարձված սիրիահայերի ինտեգրումը առավել արդյունավետ կլինի, եթե Հայաստանի որևէ մարզում սիրիահայերի համար կառուցվի բազմաբնակարան շենք: Նման պայմաններում նրանց աշխատանքի եկամուտները առավել հավասարաչափ ու նպատակային կծախսվեն: Մատնանշելով ՀՀ սփյուռքի նախարարության` Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ սիրիահայերի համար իրականացված վերապատրաստման ծրագիրն ու բիզնեսի վարկավորումը՝ նախարարը հյուրի ուշադրությունը հրավիրել է փոքր ու միջին բիզնեսի ծավալման ու կայացման ուղղությամբ աշխատանքներ կատարելու հեռանկարին:

Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր տարբերակների վերաբերյալ, պայմանավորվեցին պարբերաբար հանդիպել, և հստակեցնել անելիքները: Ամփոփելով իր խոսքը, նախարարը հավելել է, որ այս գործում կարևոր է Սփյուռքի հայկական համայնքներում ծրագրի հնարավորությունների պատշաճ ներկայացումը, որը կապահովեն նախարարության համապատասխան ստորաբաժանումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]