Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրոպա-Հայաստան խորհուրդը ցանկանում է տեսնել նախագահի արդար եւ թափանցիկ ընտրություններ

Եվրոպա-Հայաստան խորհուրդը ցանկանում է տեսնել նախագահի արդար եւ 
թափանցիկ ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպա-Հայաստան խորհուրդը կիսում է Եվրամիության ցանկությունը` Հայաստանում տեսնել հետագա առաջընթաց` ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարեց Հայաստանի եվրոպացի բարեկամներ հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ` վստահություն հայտնելով, որ անցկացվող ընտրությունները կհամապատասխանեն Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարական չափանիշներին: ««Եվրոպացի բարեկամներ» հասարակական կազմակերպությունը կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին ժողովրդավարության այս կարեւոր փորձության ժամանակ, ինչը վճռական է դեպի Եվրոպա շարժվող երկրի խոտումնալից ապագայի համար»,- ասաց նա:

Եվրոպա-Հայաստան խորհուրդը կոչ հղեց ազատ եւ արդար նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Կոչը հրապարակեց Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, Քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովի անդամ Ֆրանկ Էնգելը: Նրա խոսքով` 2012-ի մայիսին խորհրդարանական ընտրություններրը նշանավորվեցին բավական մրցակցային քաղաքական միջավայրով: Դա նաեւ ուղեկցվեց հավաքների եւ հատկապես մամուլի աննախադեպ ազատությամբ: «Այս նվաճումներն օգնեցին Հայաստանին հաղթահարելու 2008-ի նախագահական ընտրությունների ցավալի իրադարձությունները: Այսօր բոլոր խոշոր քաղաքական ուժերը ներկայացված են Հայաստանի Ազգային ժողովում, եւ նախկին բեւեռացված քաղաքական միջավայրը հիմնականում վերափոխվել է խորհրդարանական բանավեճի: Այդուահնդերձ, մայիսի ընտրություններում ձայների վաճառքի եւ կոռուպցիայի որոշ դեպքերը հանգեցրին հասարակության վստահության խարխլմանը: Միեւնույն ժամանակ ընդհանուր առմամբ ժողովրդավարական առաջընթացը Հայաստանում նկատելի է: Մենք իսկապես ակնկալում ենք, որ շարունակական այս գործընթացն իր բարձրակետին կհասնի առաջիկա նախագահական ընտրություններում: Մենք նաեւ կոչ ենք անելու իշխանություններին այս ընտրություններն անցնկացնել առաջնորդվելով եվրոպական դիտորդական առաքելությունների եւ մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համապատասխան զեկույցների դրույթներով»,-մասնավորապես ասված էր կոչում:

Նշվեց, որ անցած տարի Հայաստանը գրանցել է խոստումնալից առաջընթաց հավակնոտ Ասոցացման համաձայնագրի շուրջ Եվրամիության հետ բանակցություններում: 2012-ի դեկտեմբերին կնքվեց վիզաների դյուրացման համաձայնագիրը Եվրամիության հետ` մեծապես խթանելով մարդկանց միջեւ շփումները եւ խրախուսելով գործարար, ակադեմիական, մշակութային ու մարդկային հաղորդակցությունը Եվրոպայի հետ: Նախագահական ընտրությունների պատշաճ անցկացումը կամրապնդի Հայաստանի դիրքերը քաղաքական եւ ժողովրդավարական համատեքստում: Դա նաեւ կդարձնի Հայաստանը գրավիչ եւ կարեւոր գործընկեր Եվրամիության համար: Երկու կողմերն էլ ցանկություն ունեն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններն ավարտին հասցնել առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: Սա իր հերթին տնտեսապես կհզորացնի Հայաստանը` օգնելով դիմակայել տարածաշրջանում հակամարտություններ եւ փակ սահմանների պատճառով առաջացած մարտահրավերներին, ինչպես նաեւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքներին: «Դուք որպես Հայաստանի ընտրողներ կարող եք փոփոխություն բերել: Քվեարկեք եւ ուժեղացրեք Ձեր երկիրը»,- կոչ են անում եվրոպացի բարեկամները:

Հայաստանում նախագահի ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18-ին: Ընտրապայքարում են յոթ թեկնածուներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]