Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

IBM-ը լավագույն ընկերությունն Է ճանաչվել կին ղեկավարների համար

IBM-ը լավագույն ընկերությունն Է ճանաչվել կին ղեկավարների համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կին ղեկավարների ամերիկյան ազգային ընկերակցությունը (National Association of Female Executives, NAFE) IBM-ին առաջին տեղն Է հատկացրել ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց համար լավագույն ընկերությունների ցուցակում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են NAFE-ի կայքում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:  

Ընկերակցությունը կազմել Է հինգ տասնյակ ընկերությունների վարկանիշը՝ գնահատելով այն, թե այս ընկերությունները որքանով են նպաստավոր կին ղեկավարների համար: Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել, թե քանի կին Է աշխատում ընկերությունում, ինչ մակարդակի պաշտոններ են նրանք զբաղեցնում եւ ինչ ազդեցություն ունեն նրանք ընկերության քաղաքականության վրա: Որպեսզի ընկերությունը հայտնվի ցուցակում, նրա տնօրենների խորհուրդն իր կազմում պետք Է ունենա նվազագույնը երկու կին: Վարկանիշում ներառվել են միայն խոշոր կորպորացիաները, որոնց հաստիքացուցակում կա առնվազն հազար մարդ:

Այսպես, NAFE-ի տվյալներով՝ IBM-ում աշխատում Է ավելի քան 12 հազար կին, որոնք կազմում են կորպորացիայի մենեջմենթի 27 տոկոսը եւ վարչության անդամների 23 տոկոսը:

Ընկերակցությունը նաեւ նշել Է ամերիկյան Abbott դեղագործական ընկերությունը, որի մենեջմենթը 42 տոկոսով բաղկացած Է կանանցից: Դրա հետ մեկտեղ վերջին տասնամյակի ընթացքում ընկերությունում կանանց թվաքանակն ավելացել Է 70 տոկոսով: NAFE-ն նաեւ նշել Է, որ Prudential Financial ֆինանսական կորպորացիայում MBA ծրագրով սովորողների մեծամասնությունը  կանայք են:

Կին ղեկավարների ազգային ընկերակցությունը կին ձեռնարկատերերի մասնագիտական միավորում Է եւ ղեկավարվում Է Working Mother Media հրատարակչական տան կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]