Տարածաշրջանային

Թբիլիսիում 18-ամյա հայ մոդելի են խեղդամահ արել

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում 18-ամյա հայ մոդելի են խեղդամահ արել

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում 18-ամյա հայ մոդելի են խեղդամահ արել: Մարիամ Հարությունովային սպանել են սեփական տան շենքի շքամուտքում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին գրում է «Գռուզիա օնլայն»-ը: Մոդելի հարեւանների տրամադրած տեղեկությունների համաձայան` աղջկան սպանել է մի երիտասարդ, ով սպանությունից հետո փորձել է ինքնասպանություն գործել: Նրան տեղափոխել են հիվանդանոց:

Սա հաստատել է նաեւ սպանվածի մայրը` հայտարարելով, որ իր դուստրը սիրահարված չի եղել եւ մերժել է բոլոր նրանց, ովքեր եկել են «իր ձեռքը խնդրելու»:

Մայրը նաեւ այն կարծիքն է հայտնել, որ հենց իր մերժած տղամարդկանցից մեկն էլ իրականացրել է արարքը: Մարիամն ապրում էր իր մոր եւ եղբոր հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում