1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պարույր Հայրիկյանը ընտրությունների հետաձգման մասին ՍԴ դիմելու որոշումը կհրապարակի երկու օրից

Պարույր Հայրիկյանը ընտրությունների հետաձգման մասին ՍԴ դիմելու  
որոշումը կհրապարակի երկու օրից

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ընտրությունները հետաձգելու մասին Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հայտարարությամբ հանդես կգա երկու օրից` փետրվարի 4-ին: Նախօրեին մահափորձի ենթարկված և վիրահատված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը վերակենդանացման բաժանմունքում փետրվարի 2-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը ընտրությունները հետաձգելու իրավունք ունի, եւ իր կյանքում առաջին դեպքն է, երբ իրենից է կախված ընտրությունները հետաձգել-չհետաձգելը: «Ընտրությունը ժողովրդավարական գործընթաց է, մնացածի մասին ես վաղը չէ մյուս օրը կասեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հայրիկյանը: ՀՀ նախագահի թեկնածուն նշեց, որ իր վիճակը բժիշկների սպասելիքներից լավ է, «տառապյալ» չի խաղա:  

Կրակոցով իրեն վախեցնելու մասին խոսակցություններ տարածողներին Հայրիկյանը պատասխանում է. «Ես նրանց ուղղակի մաղթում եմ, որ երբեք իրենց կյանքում իրենց որևէ մեկը էդպես չվախեցնի: Ես նկատի ունեմ այն ողորմելիներին, ովքեր ասում են` ընդամենը վախեցնելու համար է: Եկել էին սպանելու և սպանելու ձեր ինքնորոշման իրավունքը»,- ասաց Հայրիկյանը: 

Նախագահի թեկնածուն նշեց, որ կրակոցը իր դեմ չէր, այլ Հայաստանի ազատության, ինքնորոշման և Հայաստանի արժանապատիվ կյանքի դեմ: Հայրիկյանը տրամաբանական համարեց այն, որ ընտրության ժամանակահատվածը փոխելը պետք էր ինչ-որ ուժերի, ովքեր հետին հաշվարկով տեսել են, որ չառաջադրվելով սխալվել են:

 Հայրիկյանը կրկին ընդգծեց իր մահափորձում «ռուսական իմպերիալիզմի» դերակատարության հանգամանքը: «Թե հատկապես ում վրա եմ կասկածում, չեմ ասի, բայց մենք գիտենք, թե մեզ մեծագույն հարված հասցրածը ով է եղել: Դա ռուսական իմպերիալիզմն է»,- ասաց Հայրիկյանը: Նրա խոսքով, հանցագործը ոչ մի բառ չի ասել կրակելիս: «Ես ենթադրում եմ, դա հայ չէր»,- ասաց Հայրիկյանը: «Այո ես գիտեմ, որ հայ ժողովրդի ինքնորոշման դեմ պայքարող ուժը, Հայաստանը թուրքերի հետ ոչնչացնող ուժը եղել է բոլշևիկյան Ռուսաստանը»,- նշեց նախագահի թեկնածուն: 

 Հունվարի 31-ին` ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում կրակել են Պարույր Հայրիկյանի վրա: Պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: 

 Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որը ղեկավարում է ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը. ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծաայության աշխատակիցներ: Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտանաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:  

Հայրիկյանին վիրահատել են փետրվարի 1-ին եւ մարմնից հանել են գնդակը: Փետրվարի 3-ին կամ 4-ին Հայրիկյանը կտեղափոխվի հիվանդասենյակ: Նրա վիրահատության կարերը կքանդվեն վիրահատությունից մոտ մեկ շաբաթ անց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]