Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սուրբ Սարգսի տոնի առթիվ կբացվի «Ժամանակը սեր է» խորագրով ցուցահանդեսը

Սուրբ Սարգսի տոնի առթիվ կբացվի «Ժամանակը սեր է» խորագրով 
ցուցահանդեսը

 ԵՐԵՎԱՆ,  24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Սարգսի`սիրո եւ երիտասարդության տոնի առթիվ  «Ժամանակը սեր է» խորագրով ցուցահանդեսը հունվարի 25-ին կբացվի «Գալա Արտ» ցուցասրահում:«Արմենպրես»- հետ զրույցում ցուցասրահի տնօրեն Ավետիս Բերբերյանը նշեց, որ ցուցահանդեսը բաց կլինի ացելուների համար մինչ փետրվարի 25-ը:

«Ցուցահանդեսում ներկայացված կլինեն շուրջ 30 ժամանակակից անվանի հայ գեղանկարիչների եւ քանդակագործների մոտ 200 աշխատանքներ»,- ասաց Բերբերյանը:

Նրա խոսքով` «Ժամանակը սեր է» ցուցահանդեսին ներկայացված կլինեն ինչպես մեծանուն նկարիչների` Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Հակոբ Հակոբյանի, այնպես էլ ժամանակակիցների աշխատանքները:

 Ներկայացված բոլոր աշխատանքները ցուցահանդեսի խորագրին համապատասխան կմիավորի սիրո թեմատիկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]