Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արտագնա աշխատանքը հայաստանցիների համար կարող է աշխատանքային ստաժ համարվել

Արտագնա աշխատանքը հայաստանցիների համար կարող է աշխատանքային 
ստաժ համարվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտագնա աշխատանքի ժամանակը կարող է հաշվարկվել քաղաքացու աշխատանքային ստաժի մեջ, եթե քաղաքացին արտագնա աշխատանքի ընթացքում իրականացնի սոցիալական ապահովագրության գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը, այս դրույթը տեղ է գտել Արտագնա աշխատանքի կարգավորմանը վերաբերող օրենքի նախագծում: «Ըստ նախագծի, արտագնա աշխատանքի աշխատաժամանակը կարող է հաշվի առնվել թոշակներ եւ գործազրկության, ժամանակավոր անաշխատունակության նպաստներ նշանակելիս»,-ասաց նա:

Ավետիսյանը տեղեկացրեց, որ նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի պետական ծառայությունը՝ շեշտելով, որ առայժմ «Արտագնա աշխատանքների կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծ անվանումը ստացած փաստաթուղթը քննարկվում է միայն շահագրգիռ կողմերի հետ: «Առայժմ նախագիծը քննարկում են հասարակական կազմակերպություններն ու բոլոր շահագրգիռ կողմերը, սակայն նախարարությունն այն դեռ պաշտոնապես շրջանառության մեջ չի դրել»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ որքան հնարավոր է կարճ ժամկետներում կկարգավորվեն ծրագրի հետ կապված բոլոր խնդիրները եւ այն որպես օրենքի նախագիծ պաշտոնապես կդրվի շրջանառության մեջ: 

Նախագծով նախատեսված է, որ արտագնա աշխատանքի կարելի է մեկնել միջնորդի միջոցով: Որպես միջնորդ կարող են հանդես գալ օրենսդրության պահանջով լիցենզավորված առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռներեցները: Ինչպես նշվում է, միջնորդը դրսում գործող գործատուի հետ կկնքի աշխատանքային պայմանագիր, որի պայմաններով էլ արտագնա աշխատանքի մեկնողը աշխատանքի կանցնի արտերկրում: Սակայն հարկ է նշել, որ օրենքը կտարածվի արտագնա աշխատանքի մեկնող ոչ բոլոր անձանց վրա: Քաղաքացիները կարող են չօգտվել օրենքի դրույթներից եւ սեփական նախաձեռնությամբ մեկնել արտագնա աշխատանքի, սակայն արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացին այդպիսով կզրկվի աշխատանքային ստաժը ավելացնելուց: Խոսելով ծրագրի նպատակների մասին` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետը նշեց, որ օրենքի ընդունման հիմնական նպատակներից մեկը Հայաստանից սկիզբ առնող անօրինական միգրացիայի չափերի, ինչպես նաեւ թրաֆիկինգի դեպքերը նվազեցնելն է: «Կարծում եմ, որ օրենքի ընդունումից հետո որոշ չափով կկարգավորվեն ոլորտում առկա խնդիրները»,-ասաց նա:

Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների թվի մասին հստակ տեղեկություններ չկան: Նախորդ տարիների ուսումնասիրությունների համաձայն` Հայաստանից տարեկան մոտ 60 000 մարդ է մեկնում արտագնա աշխատանքի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]