Մշակույթ

Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երեւանում կանցկացվի Պոեզիայի միջազգային փառատոն

2 րոպեի ընթերցում

Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երեւանում կանցկացվի Պոեզիայի միջազգային փառատոն

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երեւանում ապրիլին կանցկացվի Պոեզիայի միջազգային փառատոն: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Նրա խոսքով` մշակութային դարավոր ավանդույթներ ունեցող երկիր լինելով` Հայաստանում անհրաժեշտ է ունենալ նման փառատոն: Այժմ տարվում են նախապատրաստական կազմակերպչական աշխատանքներ: Լեւոն Անանյանի տեղեկացմամբ` նախատեսվում է փառատոնի շրջանակում Հայաստանում հյուրընկալել 40 նշանավոր գրողների աշխարհի տարբեր երկրներից` Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, արաբական երկրներից:

«Պոեզիայի միջազգային փառատոնի անցկացման գաղափար հնարավորություն կտա տարբեր ազգության հեղինակներին ծանոթանալու Գրքի համաշխարգհային մայրաքաղաքին»,- նշեց ՀԳՄ նախագահը: Փառատոնի ավարտին կտպագրվի անթոլոգիա:

Անցած տարի` 2012 թ-ի հոկտեմբերի 16-19-ը, Արցախում առաջին անգամ անցկացվեց պոեզիայի միջազգային փառատոն, որին մասնակցեցին պոետներ ինչպես հայկական 2 հանրապետություններից, այնպես էլ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Լիբանանից, Սերբիայից, Բուլղարիայից, Ռումինիայից եւ Վրաստանից: Միջոցառումն իր ձեւաչափով առաջինն էր տարածաշրջանում: Պոեզիայի միջազգային փառատոնն ուներ ժամանակակից քնարերգության զարգացման միտումներ ու կրում էր «Գրողը` խաղաղության մունետիկ» կարգախոսը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում