Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը ներկայացվել է Ուտրեխտի Vakantiebeurs' 2013 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Հայաստանը ներկայացվել է Ուտրեխտի Vakantiebeurs' 2013 միջազգային 
զբոսաշրջային ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը 2013 թվականի հունվարի 8-13-ը տեղական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ Հայաստանը ներկայացնում է Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցող Vakantiebeurs' 2013 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում: Հեղինակավոր այս ցուցահանդեսին այս տարի մասնակցում են զբոսաշրջային ոլորտի շուրջ 1400 ներկայացուցիչներ:

Հիմնադրամից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ հայկական տաղավարը այցելուների ու մասնակիցների կողմից աննախադեպ հետաքրքրության է արժանանում:

Նիդեռլանդները դարձել է Հայաստանի զբոսաշրջության խթանման թիրախային կարևոր ուղղություններից մեկը: Հայաստանի և Արցախի գրավիչ և բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հրավերով 2012թ.-ին Հայաստան և Արցախ էր այցելել հոլանդական առաջատար BNN հեռուստաընկերության լրագրողական խումբը, որը հատուկ ֆիլմ էր պատրաստել հայկական ազգային և հոգևոր ժառանգության վերաբերյալ, որը ցուցադրվել է Նիդերլանդների Թագավորությունում ամենահեղինակավոր Channel 3 Travels հեռուստահաղորդաշարով։

Հաշվի առնելով հոլանդացի զբոսաշրջիկների` հայկական զբոսաշրջային արդյունքների նկատմամբ ձևավորված պահանջարկը և դրանով պայմանավորված զբոսաշրջային հոսքերի աճի հանգամանքը՝ հարկ է նշել, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների (UIA) կողմից այս տարվա գարնանից նախատեսվելիք Երևան-Ամստերդամ-Երևան Կիևի միջոցով տրանզիտային կանոնավոր (շաբաթական 4 անգամ) չվերթները կսպասարկեն զբոսաշրջային աճող հոսքերը: Նախատեսվում է, որ երկկողմանի ուղևորության տոմսի արժեքը կկազմի շուրջ 370 եվրոյին համարժեք դրամ: Զբոսաշրջային խմբերի համար կգործեն հատուկ սակագներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]