1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանից արտահանվում են մինչև 3 հազար դոլար արժողությամբ էկզոտիկ թռչուններ

Հայաստանից արտահանվում են մինչև 3 հազար դոլար արժողությամբ էկզոտիկ 
թռչուններ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից արտահանվող թութակների առավելագույն գինը 3 հազար ԱՄՆ դոլար է, որոնց թվում են «Կակադու» և «Արա» ցեղատեսակներին պատկանող թութակները: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Էկզոտիկ թռչուններ բուծողների և տիրապետողների հայկական միավորում» ՀԿ-ի նախագահ Բագրատ Հարությունյանը տեղեկացրեց, որ միայն Երևան քաղաքում շուրջ 50 մարդ էկզոտիկ թռչունների լուրջ հավաքածու ունի և պրոֆեսիոնալ կերպով զբաղվում է դրանց բուծմամբ: Շատերի համար վաճառքը ոչ թե շահութաբեր բիզնես, այլ հավաքածուն պահելու ֆինանսական աղբյուրն է:

Բագրատ Հարությունյանը նշեց, որ էկզոտիկ թռչունների օրինական ներմուծումը Հայաստան դժվարությունների հետ է կապված, քանի որ շատ գործընթացներ հստակեցված չեն, չկան համապատասխան կարանտինային պայմաններ,  ինչը  խթանում է անօրինական ուղիներով ներմուծումները: Բացի դրանից, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (CITES) միջազգային կոնվենցիայի համաձայն` էկզոտիկ թռչուններ արտահանելու համար անհրաժեշտ է թռչնի ծագման մասին փաստաթուղթ: «Հայաստանում թռչունների մի մասը «անօրինական» ծագման են կամ խորհրդային տարիներից մնացած, որոնք չունեն համապատասխան փաստաթուղթ, իսկ դա խոչընդոտում է ավիակուլտուրայի զարգացմանը մեր երկրում»,- ասաց մասնագետը:

 Մասնագետի խոսքով՝ էկզոտիկ թռչունների ոլորտը կարգավորելու համար ՀԿ-ն զբաղվում է թռչունների օղակավորման աշխատանքներով. Գերմանիայից արդեն ստացվել է օղակների խմբաքանակը 2013 թվականի համար:

Օղակին գրված է թռչնի ծնվելու տարեթիվը,  թռչնի ծննդավայր պետության կրճատ անվանումը, ակումբի անունը, որին հարում է բուծողը, բուծողի անձնական կոդը և օղակի հերթական համարը: «Այդ օղակը միակ ապացույցն է, որ թռչունը ծնվել է անազատ պայմաններում, այլ ոչ թե «խլվել» բնությունից»,- ասաց Հարությունյանը: Օղակը հագցվում է թռչունի ոտքին դեռ փոքր ժամանակ (կախված տեսակից` ծնվելուց 4-15 օրվա ընթացքում) և այլևս դուրս չի գալիս՝ որևէ անհարմարություն չպատճառելու կենդանուն: Մասնագետը հույս հայտնեց, որ հաշվառման համակարգի ներդրմամբ էկզոտիկ թռչուններ պահելու և բուծելու մշակույթը կզարգանա և արգելք կհանդիսանա ոլորտում ապօրինի գործունեության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]