Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում աճում է գյուտերի թիվն ու տնտեսության մեջ դրանց կիրառումը

Հայաստանում աճում է գյուտերի թիվն ու տնտեսության մեջ դրանց կիրառումը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա ընթացքում գրանցվել են 177 գյուտեր: ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականութան գործակալությունում 2012 թվականի նոյեմբերի վերջի տվյալներով հայտերը նախորդ տարվա համեմատ շուրջ 25 տոկոսով ավելի են: 2011 թվականին ներկայացվել էին 140 հայտեր: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ մտավոր սեփականության գործակալության գյուտերի և օգտակար մոդելների բաժնի պետ Ավետիս Պերյանը: «Գյուտերից քսանը վերաբերվում են սննդամթերքի և ծխախոտի ոլորտներին, 19-ը շարժիչների և պոմպերի»,- ասաց Պերյանը: 2012 թվականի ամփոփ տվյալները կներկայացվեն հաջորդ տարվա մարտին:

Գյուտերի մի մասը Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում գործնականորեն կիրառվում են: «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացանք, որ կենտրոնը գյուտարարներին և համապատասխան շահառուներին կապող և գյուտի գործնական կիրառմանը նպաստող հարթակ է: Որպես հանրապետությունում կիրառվող գյուտերի օրինակներ կենտրոնի ներկայացուցիչը նշեց պաշտպանիչ ներկերը, էներգախնայող և խոնավադիմացկուն լուսադիոդները և այլն: Կազմակերպության ներկայացուցիչն ասաց, որ Հայաստանի բանջարանոցներում կիրառվում է բույսերի ճյուղերը հենասյուներին ամրացնելու նոր և արդյունավետ մեթոդ: Մինչև այժմ ճյուղերը թելերով էին կապվում, իսկ հիմա՝ պոլիպրոպիլենով են ամրացվում, ինչը քիչ աշխատատար է, շահավետ և օգտակար, քանի որ չորանալուց հետո այդ նյութը որպես պարարտանյութ է օգտագործվում:

Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության պահպանության ազգային համակարգի ձևավորումը սկսվել է 1992թ. հունվարին ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության և 1993թ. դեկտեմբերին Հեղինակային իրավունքի ազգային գործակալության ստեղծմամբ։ Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականից Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) և 1995 թվականից Եվրասիական արտոնագրային կազմակերպության (EAПO) անդամ է: 1992-2011 թվականի  դեկտեմբերի 31-ի դրությամբ՝  ստացված գյուտերի և օգտակար մոդելների հայտերի ընդհանուր քանակը կազմել է 3 հազար 497։ 1994-2011թթ. ժամանակահատվածում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրո առաքվել է գյուտի 66 միջազգային հայտ։ 1997-2011թթ. ժամանակահատվածում Եվրասիական արտոնագրային գերատեսչություն առաքվել է գյուտի 29 եվրասիական հայտ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]