1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը պայմաններ է ստեղծում ներգաղթող հայրենակիցների համար. The Wall Street Journal-ի անդրադարձը սիրիահայության խնդիրներին

Հայաստանը պայմաններ է ստեղծում ներգաղթող հայրենակիցների համար. 
The Wall Street Journal-ի անդրադարձը սիրիահայության խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ճգնաժամը, որն արդեն իսկ փախստականների հետ կապված լուրջ խնդիրներ էր առաջացրել հարևաններ Թուրքիայում, Հորդանանում և Լիբանանում, իր ազդեցությունն է ունենանում նաև հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող քրիստոնյա Հայաստանի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսպես է The Wall Street Journal-ը սկսում սիրիահայության խնդիրներին նվիրված հոդվածը: «Շուրջ 100 հազար հայեր Սիրիան իրենց տունն են համարում, իսկ վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն շուրջ 6000 հայերը վերադարձել են Հայաստան, սակայն հնարավոր է, որ նրանց թիվն առաջիկայում շատ ավելի մեծանա»,- գրում է թերթը:

The Wall Street Journal-ը մեջբերում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ով չնայած ընդգծել է, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է և պատրաստ է հյուրընկալել բոլորին, սակայն միաժամանակ մտահոգություն է հայտնել փախստականներին աշխատատեղերով ապահովելու խնդրի կապակցությամբ: «Մեր երկիրն ամենալավ տնտեսական վիճակում չէ հիմա»,- նշել է նախարարը: Թերթն ընդգծում է, որ Հայաստանը պայմաններ է ստեղծում դժվարության մեջ հայտնված իր հայրենակիցներին ընդունելու համար, մասնավորապես սիրիահայերին վիզաներ են տրամադրվում սահմանին, ճանաչվել են սիրիական վարորդական իրավունքները, դպրոցներ են բացվել սիրիահայ երեխաների համար:

«Սիրական ընդդիմության ներկայացրած այն պատմությունները, թե ագրեսիան միակողմանի է` միայն Ասադի կառավարության կողմից, այստեղ` Երևանում, հերքվում են: Հայ գաղթականներն իրենց աջակցության ձայնն են բարձրացնում` ի պաշտպանություն Դամասկոսի»,- նշում է The Wall Street Journal-ը:   

Թերթը նաև շեշտում է, որ Սիրիայի հայ համայնքը ձևավորվել է Օսմանյան կայսրությունում 1915թ-ին իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]