1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեծ Բրիտանիան կարեւորում է Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացումը. ՄԹ դեսպան

Մեծ Բրիտանիան կարեւորում է Հայաստան-ԵՄ համագործակցության 
զարգացումը. 
ՄԹ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն դեկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ -ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին ` ԱԺ նախագահը նշել է, որ վերջին տարիներին հայ-բրիտանական համագործակցությունը զարգանում է եւ Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցության խորացումը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Հովիկ Աբրահամյանը ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը եւ եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Խորհրդարանի ղեկավարի համոզմամբ` հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման եւ ընդլայնման համար կարեւոր է օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների ակտիվացումը: «Մենք կարեւորում ենք Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ միջխորհրդարանական համագործակցությունն այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է եւ ես` որպես ԱԺ նախագահ, պատրաստ եմ ջանքեր գործադրել հայ-բրիտանական միջխորհրդարանական համագործակցության առաջխաղացման ուղղությամբ եւ աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն մեր երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահի համոզմամբ` Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման եւ ամրապնդման, տարբեր ձեւաչափերի շփումների ակտիվացման եւ փոխգործակցության եզրերն ընդլայնելու համար չօգտագործված մեծ ներուժ կա: Նա կարեւորել է նաեւ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ տնտեսական համագործակցության ակտիվացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Լիչը նույնպես անհրաժեշտ է համարել հայ-բրիտանական փոխգործակցության զարգացումն ու խորացումը տարբեր ուղղություններով եւ այս համատեքստում կարեւորել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Տիկին Լիչը շեշտել է, որ Մեծ Բրիտանիան` որպես ԵՄ անդամ երկիր կարեւորում է Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացումը եւ ողջունում է Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր, անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, սաֆարովյան գործին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]