Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիական կողմը ՀՀ-ում գյուղատնտեսության ու հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրեր կիրականացնի

Ֆրանսիական կողմը ՀՀ-ում գյուղատնտեսության ու հիփոթեքային շուկայի 
զարգացման ծրագրեր կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը դեկտեմբերի 3-ին Փարիզում հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գլխավոր տնօրեն Դով Զերահի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերը քննարկել են ջրային եւ այլ ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Դով Զերահն անդրադարձել է ԶՖԳ պատվիրակության`  վերջերս Երեւան կատարած այցին` նշելով, որ  պայմանավորվածություններ են ձեռք բերվել ջրամատակարարման ու ջրահեռացման եւ մի շարք այլ ոլորտներում ծրագրերի վերաբերյալ: Գործակալությունը  Հայաստանում նախատեսում է նաեւ գյուղատնտեսության, մասնավոր հատվածի, ն ուղղված, ինչպես նաեւ ջրամբարաշինության (մասնավորապես Վեդիի ջրամբարի կառուցման) նախագծեր իրականացնել: Հեռանկարային են համարվում գյուղական տարածքների զարգացման ծրագրերը:

ԶՖԳ գլխավոր տնօրենը ողջունելի է համարել նաեւ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված մակարդակով արդյունավետ գործակցությունը`  նշելով, որ գործակալությունը սատարում է այդ ուղղությամբ աշխատանքներին: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել համագործակցության խորացմանը`  համատեղ ծրագրերի իրականացման գործում Եվրամիության  ու միջազգային դոնոր կազմակերպություններից միջոցներ ներգրավելով:

Փոխվարչապետը ողջունել է Հայաստանի հետ փոխգործակցության խորացման  գործակալության մտադրությունները`  նկատելով, որ ԶՖԳ-ի ուշադրության կենտրոնում գտնվող ոլորտներն առաջնային են նաեւ Հայաստանի կառավարության համար: Նա  ընդգծել է ԶՖԳ փորձառությունը տարբեր երկրներում զարգացման հաջող ծրագրերի իրականացման գործում եւ հայկական կողմից փոխշահավետ նախագծերի իրականացմանն աջակցելու պատրաստակամություն հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԶՖԳ-ն կմասնակցի հաջորդ տարի Ֆրանսիայում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ  համաժողովին:

ԶՖԳ-ն ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում, որոնք հիմնականում ուղղված են տնտեսության աճին, ենթակառուցվածքների զարգացմանը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]