Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կուպելյանը Հայաստանի մասին պատմող «Բյուզանդիայի Արեւելք»-ը գրաֆիկական նորավեպը կամփոփի մեկ ֆիլմում

Կուպելյանը Հայաստանի մասին պատմող «Բյուզանդիայի Արեւելք»-ը 
գրաֆիկական նորավեպը կամփոփի մեկ ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Գլեդնելի համայնքային քոլեջի El Vaquero ուսանողական թերթն անդրադարձել է հոլիվուդյան վիզուալ էֆեկտների հեղինակ եւ ռեժիսոր հայազգի Ռոջեր Կուպելյանին եւ Հայաստանի մասին պատմող նրա «Բյուզանդիայի Արեւելք» ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝  El Vaquero-ն մասնավորապես նշել է. ««Բյուզանդիայի Արեւելք»-ը Կուպելյանի վերջերս լույս տեսած գրաֆիկական նորավեպն է: Նա փորձում է այն վերածել ոչ միայն վավերագրական շարքի, այլ նաեւ նկարահանել մեկ ընդհանուր ֆիլմ»:

Կուպելյանի նախագիծը` «Բյուզանդիայի Արեւելք» ֆիլմը, պատմում է Հայաստանի մասին` քրիստոնեության ընդունումից մինչեւ Ավարայրի ճակատամարտը եւ դրան հաջորդող դեպքերը: Ժամանակագրական առումով ֆիլմը սկսվում է  մ.թ. 301 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունումից մինչեւ մ.թ. 451 թ-ի Ավարայրի ճակատամարտի մասին պատմություններով: «Ես ցանկանում էի ստեղծել Վարդան, որը շատ ավելի տարբեր էր, քան այն մեկը, որին պատմությունն է բնութագրում: Ես ցանկանում էի ստեղծել Վարդան, որի շուրջ կկարողանային իրականացնել գործողություններ: Ուզում էի ստեղծել մեկին, ով ցեխերի մեջ է` ռազմի դաշտում եւ ով պայքարում է կյանքի համար»,-նշել է Կուպելյանը:

Թերթը նշում է, որ Կուպելյանը Վարդանի առաջին պատկերը նկարել է Նոր Զելանդիայում «Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանումների ժամանակ:  ««Մատանիների տիրակալը» ֆիլմի աշխատանքները ներշնչել են Կուպելյանին գրել «Բյուզանդիայի Արեւլեք» ֆիլմի սցենարը, որը նաեւ լույս է տեսել գրաֆիկական նորավեպի ձեւաչափով: Այս պատմության հանդեպ կիրքը Կուպելյանի մեջ մանկությունից է գալիս: Մեծանալով Աֆրիկայում` Կուպելյանը տարածաշրջանում եղել է այն քիչ աֆրիկահայ երեխաներից մեկը»,-նշում է թերթը` մեջբերելով Կուպելյանի խոսքերը. «Առանձնանալով մանուկների մյուս խմբերից` ես  հայ երեխա էի Աֆրիկայում: Սա այն տեղն էր, որտեղից եկել է իմ ինքնության զգացումը: Ծնողներս վստահ էին` ես հասկանում էի մեր պատմությունը, դիցաբանությունը եւ մշակույթը: Ես գիտեի` որտեղից եմ սերում»:

Նյութում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ դրա մասին պատմող «Մութ անտառը լեռներում» Կուպելյանի ֆիլմին, որը նրա առաջին վավերագրական է եւ առաջին ռեժիսորական աշխատանքն է: Հայ ռեժիսորը ֆիլմը սկսել է նկարահանել 1990-ականներին: «Ավետիս Սանգիգյանն ամերիկահայ վետերան է, ով մասնակցել է արցախյան հակամարտությանը: Նա մեկ տարուց ավելի կռվել է թշնամու դեմ ճակատում: Գարո Կյահգիջյանն Ավետիսի ընկերն է եւ Կուպելյանի ֆիլմի գլխավոր հերոսը: Դժբախտաբար, նա պատերազմից հետո մահացավ»,-նշում է թերթը եւ նյութը եզրափակելիս մեջբերում Կուպելյանի խոսքերը. «Ավետիսի եւ Գարոյի խիզախությունը նրանց հերոսներ դարձրեց: Ես կցանկանայի, որ մեր հաջորդ սերունդը իրեն տեսներ հերոսի դերում: Մենք պետք է եւս մեկ անգամ ընդունենք եւ տեսանելի դարձնենք այն, թե ինչ է նշանակում լինել հերոսաբար մարտնչող ազգ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]