1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջրային տնտեսության ոլորտում բյուջետային հատկացումներն ավելացել են դրամաշնորհայկին ծրագրերի շնորհիվ

 Ջրային տնտեսության ոլորտում բյուջետային հատկացումներն ավելացել են 
դրամաշնորհայկին ծրագրերի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության ոլորտին 2013թ-ի պետբյուջեով հատկացվելու է 12 մլրդ 980 մլն 692 հազար դրամ, որից 4,9 մլրդ դրամը հատկացվելու է հատուկ ծախսերի համար, իսկ 8 մլրդ-ը կտրամադրվի վարկային ծախսերի համար: Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2013թ-ի պետբյուջեի քննարկման ժամանակ նշեց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

«Հաշվի առնելով, որ գյուղատնտեսական ոչ բոլոր վարկային ծրագրերն են կառավարվում գյուղատնտեսության նախարարության կողմից` բուն գյուղատնտեսության նախարարության համար նախատեսված գումարները կազմում են 4,1 մլրդ դրամ, իսկ հատկացումների աճը կազմում է 110 մլն դրամ, այսինքն` 2,7 տոկոս»,- տեղեկացրեց Սաֆարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆինանսների փոխանախարարը նշեց, որ ջրային տնտեսության ոլորտում նախատեսված ծախսերն 2013թ-ի պետբյուջեով կազմում են 34 մլրդ 240 հազար դրամ, որը 5,9 մլրդ դրամով ավելի է, քան նախորդ տարվա բյուջետային հատկացումը:

Ջրային տնտեսության ոլորտում ծախսային մասի ավելացումը հիմնականում պայմանավորված է դրամաշնորհային ծրագրերի ներգրավմամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]