Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիացիները մեկ եվրոյով վաճառել են հունական բանկը

Ֆրանսիացիները մեկ եվրոյով վաճառել են հունական բանկը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի՝ ակտիվների ծավալով երրորդ բանկը՝ Credit Agricole-ը, համաձայնել Է իր հունական ակտիվը՝ Emporiki Bank-ը, վաճառել այդ երկրի մեկ այլ վարկային կազմակերպության՝ Alpha Bank-ին: Գործարքի գումարը խորհրդանշական Է եւ կազմում Է 1 եվրո, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

Գործարքը կավարտվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Ըստ դրա պայմանների՝ ֆրանսիական բանկը Alpha Bank-ից կգնի 150 մլն եվրո գումարի պարտատոմսեր:

Վաճառելով բանկը՝ Credit Agricole-ը դադարեցնում Է իր վեցամյա ներդրումային ծրագիրը Հունաստանում: Կազմակերպությունը վստահ չԷ երկրի հեռանկարներին, որը տնտեսական դեպրեսիա Է ապրում եւ մոտ Է այն բանին, որ լքի եվրոգոտին:

Միեւնույն ժամանակ ֆրանսիացիները Հունաստանի Կենտրոնական բանկի խնդրանքով Emporiki Bank-ին ապահովել են ավելի քան 2,3 մլրդ եվրո կապիտալով: Credit Agricole-ի կողմից հունական բանկի զուտ ֆինանսավորումը կազմել Է 2,1 մլրդ եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]