1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանդարտ է. Ժիրայր Ռեյիսյան

Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանդարտ է. 
Ժիրայր Ռեյիսյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ շրջաններում այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ սիրիական բանակն իր դիրքերը հաստատել է հայաշատ թաղամասերում:

Ռեյիսյանի խոսքով` վերջին բախումների հետեւանքով բնակելի շինություններ եւ տարբեր հաստատություններ բավական վնասներ են կրել, սակայն, բարեբախտաբար, մարդկային վնասները քիչ են. վիրավորվածների թվում նաեւ հայեր կան, որոնց առողջական վիճակը կայուն է:

«Նոր գյուղի շրջանում թեպետ համեմատաբար հանգիստ է, սակայն իր բնականոն կյանքին չի վերադարձել, բնակիչների մեծամասնությունը, որն ավելի ապահով թաղամասեր էր տեղափոխվել, դեռ չի վերադարձել: Հուսանք առանց հետագա բարդության իրավիճակը կբարելավվի, եւ առաջիկա օրերին մարդիկ կվերադառնան իրենց բնակարանները»,- նշեց մամլո խոսնակը:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ Սուլեյմանիա, Ազիզիա եւ Սիյահի թաղամասերում երթեւերկությունը փոքր-ինչ կարգավորված է, արդեն մարդկանց անցուդարձ է նկատվում եւ որոշ առեւտրական կենտրոններ վերաբացվել են:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]