Միջազգային

Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 50-ի

2 րոպեի ընթերցում

Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 50-ի

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Յունանի նահանգում (Հարավարեւմտյան Չինաստան) տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 50-ի, ավելի քան 150-ը վիրավոր են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել Է Սինհուա գործակալությունը, զոհվածների թիվը կարող Է աճել այն բանից հետո, երբ փրկարարները հասնեն մի քանի հեռավոր գյուղեր, որտեղ սողանքների եւ ժայռաբեկորների փլուզման հետեւանքով արգելափակված են ճանապարհները:

Չինաստանի սեյսմիկ կենտրոնի տվյալներով՝ 5,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել Յունանի նահանգի Իլյան գավառում: Եվս մեկ ստորգետնյա ցնցում Է գրանցվել Գույչժոու նահանգի Վեյնին գավառում: Դրա մագնիտուդը կազմել Է 5,6: Երկու երկրաշարժերի օջախները եղել են 14 կիլոմետր խորության վրա:

Տարերքի հարվածները խուճապ են առաջացրել տեղի բնակիչների շրջանում: Իլյան գավառի կենտրոնի՝ Շաոտուն քաղաքի բազմաթիվ բնակիչներ փողոց են նետվել, երբ նրանց տներն սկսել են ցնցումներից տարուբերվել: Գործակալության տվյալներով՝ վնասվել Է ավելի քան 20 հազար շինություն:

ՉԺՀ-ի քաղաքացիական վարչակազմի նախարարությունը տեղեկացրել Է, որ միայն Յունանի նահանգում արդեն տարահանվել Է ավելի քան 100 հազար մարդ: Ընդամենը տարերքից տուժել Է ավելի քան 700 հազար մարդ:

Աղետի գոտի են ուղարկվել փրկարար ջոկատներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում