Հասարակական

«Արմավիա»-ն կվերականգնի դեպի Հալեպ չվերթերը

1 րոպեի ընթերցում

«Արմավիա»-ն կվերականգնի դեպի Հալեպ չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը սեպտեմբերի 10-ից կվերականգնի դեպի Հալեպ կանոնավոր չվերթերը:Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան, Հայաստան հանգստի նպատակով այցելած սիրիահայ երեխաները սեպտեմբերի 9-ին լրացուցիչ չվերթով կմեկնեն Հալեպ:

Սեպտեմբերի 2-ից ժամանակավորապես դադարեցվել էին դեպի Հալեպ չվերթերը:Նման որոշում էր կայացվել` հաշվի առնելով Սիրիական ազատ բանակի սպառնալիքները եւ սիրիական կողմի հետկապի բացակայությունը: Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունն օգոստոսի սկզբից դեպի Հալեպմի քանի լրացուցիչ չվերթեր է իրականացրել` պայմանավորված Սիրիայում ստեղծված ճգնաժամային իրավիճակով:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավարՖիրդուս Զաքարյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ լրացուցիչ չվերթով Հայաստանից կմեկնեն հարյուրից ավելի սփյուռքահայ երեխաներ, ովքեր հանգստանում էին Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում