Միջազգային

Իրանին մեղադրել են իսլամական հեղափոխության 150 պահապանների Սիրիա ուղարկելու մեջ

1 րոպեի ընթերցում

Իրանին մեղադրել են իսլամական հեղափոխության 150 պահապանների Սիրիա ուղարկելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն անձամբ Է հրամանագիր ստորագրել Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի (ԻՀՊԿ) 150 սպաների Սիրիա ուղարկելու մասին՝ աջակցելու այդ երկրի առաջնորդ Բաշար Ասադին ապստամբների դեմ մղվող պայքարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով արեւմտյան հետախուզական ծառայություններ:

Ըստ հրատարակության տվյալների՝ իրանցի հրամանատարներն ինքնաթիռներով Սիրիա են ժամանել հարյուրավոր տոննա ռազմական բեռների հետ միասին, որոնց մեջ եղել են զենք, հրթիռներ, հանդերձանք: Այս օգնությունը ցուցաբերելու մասին որոշումը Թեհրանն ընդունել Էր 2012 թվականի հուլիսին՝ մահապարտ ահաբեկչի ձեռքով Սիրիայի պաշտպանության նախարարի զոհվելուց հետո, ճշտում Է թերթը:

2012 թվականի օգոստոսին սիրիացի ապստամբները հայտարարել են Իրանի 48 քաղաքացիների բռնելու մասին: Ինչպես հաստատում Է The Daily Telegraph-ը, նրանց մեջ եղել են ԻՀՊԿ-ի 150 սպաներից մի քանիսը: Իր կողմից պաշտոնական Թեհրանը հայտարարել Է, որ պատանդների մեջ կան կորպուսի նախկին աշխատակիցներ, սակայն նրանք Սիրիայում Էին գտնվում բացառապես որպես ուխտավորներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում