ԱՄՆ-ն իր քաղաքացիներին զգուշացրել է հեռու մնալ Թուրքիայում անցկացվող բողոքի ցույցերից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Թուրքիայում բնակվող, ինչպես նաեւ այդ երկիր մեկնել պատրաստվող իր քաղաքացիներին զգուշացրել է հեռու մնալ բոլոր տեսակի բողոքի ակցիաներից, որոնց ժամանակ հնարավոր է բռնարարքներ եւ անկարգություններ թույլ տրվեն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, պետքարտուղարության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ «թեեւ 1980 թ. սեպտեմբերի 12-ին Անկարայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման առնչությանբ սեպտեմբերի 6-12-ին Թուրքիայում նախատեսված բողոքի ցույցերը խաղաղ նպատակ են հետապնդում, այնուհանդերձ, հնարավոր է այդ օրերին անկարգություններ տեղի ունենան, ինչի պատճառով անհրաժեշտ է հեռու գտնվել բողոքի ցույցեր անցկացվող վայրերից եւ հավաքատեղիներից: