Միջազգային

ԱՄՆ-ի ֆոնդային ինդեքսները վերականգնել են մինչճգնաժամային առավելագույնները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի ֆոնդային ինդեքսները վերականգնել են մինչճգնաժամային առավելագույնները

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ֆոնդային ինդեքսները սեպտեմբերի 6-ին կայացած սակարկությունների արդյունքում վերականգնել են վերջին մի քանի տարվա առավելագույն ցուցանիշները: Այսպես, S&P 500-ը բարձրացել Է 2,04 տոկոսով՝ մինչեւ 1432 կետ, ինչը լավագույն ցուցանիշն Է դարձել 2007 թվականի դեկտեմբերից ի վեր:

Dow Jones-ն աճել Է 1,87 տոկոսով՝ մինչեւ 13292 կետ, իսկ Nasdaq –ը՝ 2,17 տոկոսով՝ մինչեւ 3135,81 կետ: «Ամերիկյան շուկայի բաժնետոմսերի մեծ մասը թանկացել Է. General Electric-ի բաժնետոմսերն աճել են 3,2 տոկոսով, Caterpillar –ինը՝ 2,5 տոկոսով, Intel-ինը՝ 2,9 տոկոսով: Աշխարհում ամենաթանկ ընկերության՝ Apple –ի արժեթղթերի գինը բարձրացել Է 0,9 տոկոսով:

ԱՄՆ-ի ինդեքսներն աճել են Եվրոպայում իրագործվող հակաճգնաժամային միջոցառումների մասին նորությունների պայմաններում: Մասնավորապես, Եվրոպայի կենտրոնական բանկը հայտարարել Է, որ որոշում Է ընդունել ինտերվենցիաներ իրականացվել պարտատոմսերի շուկայում, ընդ որում՝ դրանց ծավալը կլինի անսահմանափակ: Այսպիսով, եվրոպական կարգավորիչը մտադիր Է նվազեցնել Եվրամիության՝ պարտային ճգնաժամից տառապող երկրների պարտատոմսերի տոկոսադրույքները:

Այդ պայմաններում եվրոպական եւ ասիական ֆոնդային շուկաների ինդիկատորներն աճում են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում