ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` «Armenia EXPO 2012»-ը խթան է տեղական արտադրողին` գտնելու արտահանման շուկաներ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Armenia EXPO 2012» ցուցահանդեսն արտահանման խթանմանը նպաստող մեր կարեւորագույն ցուցահանդեսներից է:
Սեպտեմբերի 7-ին «Armenia EXPO 2012» 12-րդ ցուցահանդեսի բացման ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ուրախալի համարեց, որ ցուցահանդեսում ավելի մեծ տեղ են զբաղեցնում հայրենական ձեռնարկությունների թողարկած ապրանքները: Նրա գնահատմամբ` ցուցահանդեսը խթանիչ դեր է խաղում տեղական ձեռնարկությունների համար իրենց արտադրանքը ներկայացնելու, արտահանման շուկաներ, նոր գործընկերներ, նոր հնարավորություններ գտնելու համար:
«Վերջին շրջանում Հայաստանի տնտեսությունը զարգացմանբավականին դրականմիտումներ է գրանցում: Կարծում եմ, որ առաջիկա տարիներին այդ միտումները կշարունակվեն: Չափազանց կարեւորում եմ այդ առումով մեր արդյունաբերական արտադրանքի ներկայացումն այս ցուցահանդեսում եւ այն ապրանքների ներկայացումը, որոնք ունեն արտահանման հնարավորություններ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:
ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նկատեց, որ տնտեսության մեջ հաջողություն ունեցող կազմակերպությունները հիմնականում ցուցահանդեսների կարիք չունեն:«Այսօր շուրջ 120 խոշոր ընկերություններ մասնակցում են այս էքսպոյին. դա վկայությունն է այն բանի, որ տնտեսության մեջ ստեղծվում են նոր ընկերություններ»,-ասաց նա:
«Armenia EXPO 2012» ցուցահանդեսին այս տարի մասնակցում է շուրջ 120 ընկերություն եւ կազմակերպություն, որոնց 20 տոկոսն` արտասահմանից: