«Արմենպրես»-ի IT մասնագետներն աշխատում են կայքի անխափան գործունեությունն ապահովելու ուղղությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության կայքը վերջին օրերին պարբերաբար ենթարկվում է զանգվածային DDOS-հարձակումների, որոնք գնալով ուժգնանում են:
Այս պահի դրությամբ Armenpress.amկայքը հասանելի է հայաստանյան օգտատերերին:
«Արմենպրես»-ի IT մասնագետներն աշխատում են կայքի անխափան գործունեությունն ապահովելու ուղղությամբ:Մեր բաժանորդները ողջ ծավալով անխափան ստանում են անհրաժեշտ լրատվությունը:
Հայաստանյան ինտերնետային բազմաթիվ կայքեր այս պահին շարունակում են գտնվել հարձակումների ներքո: Պատճառն ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին եւ Ադրբեջանի անթույլատրելի քաղաքականությանն առնչվող թեմայի անդադար եւ օբյեկտիվ քննարկումն է հայաստանյան կայքերում:
Շնորհակալ ենք մեր ընթերցողներին ` վստահության եւ մեր լրահոսին հետեւելու համար: