Միջազգային

Եվրոպայի կենտրոնական բանկը կզբաղվի եվրոգոտու երկրների պարտքերի անսահմանափակ գնմամբ

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի կենտրոնական բանկը կզբաղվի եվրոգոտու երկրների պարտքերի անսահմանափակ գնմամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի կենտրոնական բանկը պաշտոնապես որոշում Է ընդունել պարտատոմսերի շուկայում ինտերվենցիաներ անցկացնելու մասին, ընդ որում դրանց ծավալը լինելու Է անսահմանափակ: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը, հայտարարել Է Եվրոպայի գլխավոր բանկային կարգավորիչի նախագահ Մարիո Դրագին: Միեւնույն ժամանակ նա ընդգծել Է, որ ԵԿԲ-ի գործելու Է բացառապես իր մանդատի շրջանակներում:

Կարգադրիչը մտադիր Է գնել մեկից մինչեւ երեք տարի շրջանառության ժամկետով արժեթղթերը: Դրանով իսկ ԵԿԲ-ն մտադիր Է նվազեցնել արժութային միության՝ պարտային ճգնաժամից տառապող երկրների պարտատոմսերի գծով տոկոսադրույքները, ինչը նրանց թույլ կտա փոխառություններ վերցնել բաց շուկայում: Փաստորեն այս առաջարկը նշանակում Է տպագրահաստոցի միացում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում