Չինաստանը 127 միլիարդ դոլար կհատկացնի մետրոների կառուցման նախագծերի համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարությունը հավանություն Է տվել երկրի քաղաքներում 800 մլրդ յուան (127 միլիարդ դոլար) ընդհանուր գումարի 25 նոր երկաթուղային նախագծերի իրացման համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով China Daily-ին: Այդպիսով՝ պետությունը մտադիր Է միջոցներ ներդնել ենթակառուցվածքի զարգացման բնագավառում՝ նպատակ ունենալով հաղթահարել տնտեսական ճգնաժամը:
Կառավարությունը հավանություն Է տվել երկրի 18 քաղաքներում իրացվելիք նախագծերի: Դրանց թվում են՝ Շանհայի մետրոյի երկու նոր գծերը: Չինաստանի ղեկավարությունը կողմնորոշվում Է դեպի երկաթուղային մայրուղիների կտրուկ ավելացումը, ինչպես ստորգետնյա, այնպես Էլ վերգետնյա: Ենթադրվում Է, որ մինչեւ 2020 թվականը մետրոների գծերի երկարությունը կմեծանա չորս անգամ՝ մինչեւ 7 հազար կիլոմետր:
Չինաստանը ձգտում Է տնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմացնել ենթակառուցվածքի շինարարության հաշվին: Նախորդ եռամսյակում երկրի տնտեսության աճը դանդաղել Է մինչեւ 7,6 տոկոս, իսկ ընդամենը տարվա ընթացքում սպասվում Է, որ համախառն ներքին արդյունքը կաճի 7,5 տոկոսով: Անցյալ տարի ՉԺՀ-ի տնտեսական աճը կազմել Է 9,3 տոկոս: