Միջազգային

Քադաֆիի իշխանության օրոք հետախուզության նախկին ղեկավարն արդեն բանտում է

1 րոպեի ընթերցում

Քադաֆիի իշխանության օրոք  հետախուզության նախկին ղեկավարն արդեն բանտում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները Լիբիայից պահանջել են արդար կերպով անցկացնել Մուամմար Քադաֆիի իշխանության ժամանակ հետախուզության ղեկավարի պաշտոնում եղած Աբդ Ալլահ աս Սանուսսիի դատավարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ԱՄՆ-ի պետքարտուղարությունից տեղեկացրել են, որ Սանուսսի համար պետք է մաքսիմալ անվտանգություն ապահովել:

Սանուսսին 2012թ.-ի մարտին ձերբակալվել է Մավրիտանիայում, եւ միայն 6 ամիս անց Մավրիտանիայի իշխանությունները համաձայնել են նրան հանձնել Լիբիային: Լիբիացի պատասխանու անձանց ուղեկցությամբ Սանուսսին հասել է Լիբիա: Նրան տեղափոխել են Հադբա բանտը, որտեղ ձերբակալվածները հիմնականում Քադաֆիի իշխանության կողմնակիցներն են:

Ավելի վաղ` 2011թ.-ի հունիսի 27-ին Միջազգային քրեական դատարանը Սանուսսին ձերբակալելու հրաման էր արձակել: Վերջինս մեղադրվում էր Լիբիայի հեղափոխության ժամանակ մարդկանց նկատմամբ հանցագործություններ իրականացնելու մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում