Սպորտ

Լեւոն Արոնյանը կխաղա Արկադի Նայդիչի հետ

1 րոպեի ընթերցում

Լեւոն Արոնյանը կխաղա Արկադի Նայդիչի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի 9-րդ փուլի Հայաստան-Գերմանիա մրցամարտի թիմերի կազմերն ու մրցամարտի զույգերն արդեն հայտնի են:

Ինչպես  տեղեկացնում Է «Արմենպրես»-ը , գրոսմայստեր Լեւոն Արոնյանը խաղալու Է Արկադի Նայդիչի, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը՝ Իգոր Խենկինի, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ Գեորգ Մեյերի, իսկ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ Դանիել Ֆրիդմանի հետ:

Կանանց մրցաշարում Հայաստանի թիմը 9-րդ փուլում խաղալու Է Իրանի հավաքականի հետ: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մրցակիցն Է Աթուշա Փուրկաշիյանի, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը խաղալու Է  Սարասադաթ Հադելմալշերիի, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը՝ Ղազալ Հաքիմֆարդի, իսկ գրոսմայստեր Մարիա Կուրսովան՝ Մայեսթե Գոդերփուրի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում