Հայաստանի ձյուդոյիստները կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ութ ձյուդոյիստներ կմասնակցեն սեպտեմբերի 10-24-ը Խորվաթիայի Պորեկ քաղաքում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել Է ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը, Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը մեկնել Է Ռուսաստանի Արմավիր քաղաք` մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար:
Ռուսաստանյան Արմավիրում Հայաստանի ձյուդոյիստները` թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի եւ մարզիչ Նաիրի Մաթեւոսյանի ղեկավարությամբ, ուսումնամարզական հավաք կանցկացնեն եւ այնուհետ կմեկնեն Խորվաթիա: