Հունաստանում եւ Կիպրոսում մարդասպան Սաֆարովին արտահանձնելու դեմ բողոքի ցույցեր են կազմակերպվել
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի իշխանությունների որոշման կապակցությամբ սեպտեմբերի 5-ինՀունաստանոմ և Կիպրոսումբողոքի ցույցեր ենտեղի ունեցել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը,Հունաստանում բողոքի ակցիաները մեկնարկել են Սալոնիկում: Ցույցը կազմակերպված էր ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից. Սալոնիկի Ս. Աստվածածին եկեղեցու մոտից ցուցարարները շարժվել են դեպի Հունգարիայի գլխավոր հյուպատոսություն՝ վանկարկելով կարգախոսներ: Հյուպատոսության ներկայացուցչին հանձնվել է բողոքի նամակ:
Աթենքում ցույցը կազմակերպվել էր ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի և ՌԱԿ Հունաստանի շրջանային վարչության կողմից: Տանելով պաստառներ ու վանկարկելով կարգախոսներ` ցուցարարներն անցել են Աթենքի կենտրոնական Վասիլիսիս Սոֆիաս պողոտայով և կանգ առել Հունգարիայի դեսպանության առջև: Դեսպանության մուտքի մոտ ցուցարարների պատվիրակությանն ընդունել է դեսպանության խորհրդականը, որին հանձնվել է բողոքի նամակ: Դիվանագետըհավաստիացրել է, որ Աթենքում ու Սալոնիկում հնչած բողոքի ձայները կհասնեն Հունգարիայի իշխանություններին, ու խոստացել է փոխանցել բողոքի նամակը Բուդապեշտ:
Նույն օրը բողոքի ցույց է տեղի ունեցել նաև Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում՝ Հունգարիայի դեսպանության առջև: Ցուցարարները կրում էին «Hungary hungry for money», «Blood is on your hands» և այլ պաստառներ: Ցույցի ավարտին Հունգարիայի դեսպանության ներկայացուցչին հանձնվել է Կիպրոսի ՀՅԴ, ՌԱԿ և ՍԴՀԿ կառույցների համատեղ բողոքի նամակը:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ ազգովի հերոսացրին:Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: