Տարածաշրջանային

5,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի հարավում

1 րոպեի ընթերցում

5,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի հարավում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի լույս 6-ի գիշերը 5,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի հարավում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության կայքը:

Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը, որոնք գրանցվել են տեղական ժամանակով ժամը 06:27-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:27-ին), գտնվում Էր Լար քաղաքից (Ֆարսի նահանգ) 64 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը եղել Է 39,6 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին հաղորդումներ չեն ստացվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում