Հայ պատանի սամբիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի յոթ դեռահաս սամբիստներ կմասնակցեն Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվելիքԵվրոպայի դեռահասների սամբոյի առաջնությանը:Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի սամբոյի դեռահասների թիմի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը, ընտրված պատանի մարզիկները լավագույնն են իրենց տարիքային խմբում: Նրանք աչքի են ընկել հանրապետության մարզերում եւ Երեւանում անցկացված առաջնություններում: «Մեր երեխաները շատ լավ են պատրաստված, լավ տրամադրված, յոթն էլ լավ մարզավիճակում են »,- ասաց Խոջայանը:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 20-ից 26-ը: Պայքարի մեջ կմտնեն 1996-97 թվականներին ծնված մարզիկները:Նախնական տվյալների համաձայն` առաջնությանը մասնակցության հայտ են ներկայացրել 40 երկրների հավաքականներ: Առաջնություննանցկացվում է առաջին անգամ: