Հայաստանի շախմատիստուհիները 1.5:0,5 հաշվով առջեւում են Ռումինիայի թիմի հետ մրցամարտում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի կանանց շախմատի հավաքականը 1,5:0,5 հաշվով հաղթում Է Ռումինիայի թիմին շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ փուլում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հաղթել Է գրոսմայստեր Քրիստինա-Ադելա Ֆոյշորին, իսկ գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը միավորը կիսել Է Ելենա-Լումինիտա Կոսմայի հետ:Գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան դեռ շարունակում են խաղալ: