ՀՀ վարչապետը «Commit group»-ի նախագահի հետ քննարկել է էներգետիկ բնագավառում ներդրումներին առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է գերմանական Commit group ընկերության նախագահ Գերրիտ Շմիթերի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանում էներգետիկ բնագավառում հնարավոր ներդրումների իրականացմանն առնչվող հարցեր: Կառավարության ղեկավարը հյուրերին է ներկայացրել այդ ոլորտում նախատեսվող ծրագրերը եւ ներդրումների հնարավոր ուղղությունները:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է մասնավոր ներդրումների ներգրավման հարցում եւ պատրաստ է աջակցել նման ծրագրերի իրագործմանը:
Կարդացեք հոդվածը` Русский