Նոբելյան մրցանակի համար այս անգամ կպայքարեն 210 գրողներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Նոբելյան մրցանակի համար կպայքարեն 210 գրողներ եւ բանաստեղծներ. նրանցից 46-ն առաջին անգամ է առաջադրվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, գրականության ասպարեզում Նոբելյան ապագա մրցանակակիր դառնալու ամենամեծ հնարավորությունն ունի ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին, ում վարկանիշով զիջում են չին գրող Մո Յանը եւ հոլանդացի գրող Սեյս Նոթեբուումը:
Այս վարկանիշը նախնական է, դեռեւս երկու ամիս կա, որի ընթացքում շատ բան կարող է փոխվել: