Արցախ

ԼՂՀ ԱԺ-ն հատուկ նիստ կհրավիրի նվիրված Արցախի նախագահի պաշտոնամուտին

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ ԱԺ-ն հատուկ նիստ կհրավիրի նվիրված Արցախի նախագահի պաշտոնամուտին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ` սեպտեմբերի 7-ին կկայանա ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնամուտին։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ-ից, այդ կապակցությամբ սեպտեմբերի 5-ին Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ստորագրել է Ազգային ժողովի որոշում՝ ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստ անցկացնելու մասին։

Ազգային ժողովի հատուկ նիստը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը, կգումարվի սեպտեմբերի 7-ին` ժամը 17.00-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում