Միջազգային

Գերմանիան համաձայնել Է իր տարածքում թողնել ամերիկյան ատոմային ռումբերը

1 րոպեի ընթերցում

Գերմանիան համաձայնել Է իր տարածքում թողնել ամերիկյան ատոմային ռումբերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կառավարությունը համաձայնել Է իր տարածքում թողնել ամերիկյան ատոմային ռումբերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին հաղորդել Է Frankfurter Rundschau-ն: Այս որոշումն ընդունվել Է, չնայած այն բանին, որ ավելի վաղ ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեն երկրից միջուկային զենքի դուրսբերումը հռչակել Էր իր քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը:

Խոսքը B61 ամերիկյան ատոմային ռումբերի մասին Է, որոնք պահվում են Ռեյնլանդ-Պֆալցի Բյուհել ռազմաօդային ուժերի բազայում: Ըստ տարբեր գնահատումների՝ Բյուհելում պահեստավորված Է տասից մինչեւ քսան ռումբ այն դեպքում, երբ «սառը պատերազմի» ժամանակներում դրանց թիվը հասնում Էր 200-ի:

Frankfurter Rundschau-ը նշում Է, որ ամերիկյան ատոմային ռումբերը ոչ թե պարզապես կմնան երկրի տարածքում, այլ կարդիականացվեն, ընդ որում՝ դրանց արդիականացման համար ԱՄՆ-ը կծախսի 4 մլրդ եվրո: Իսկ Գերմանիան պետք Է մոտավորապես 250 մլն եվրո ծախսի ընդհուպ մինչեւ 2024 թվականն իր «Տոռնադո» ռեակտիվ կործանիչները պահելու համար, որոնք սպառնալիքի դեպքում ամերիկյան միջուկային զենքը պետք Է հասցնեն կիրառման շրջան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում