Մշակույթ

Կիլիկիո կաթողիկոսը նախաձեռնել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հարյուրհատորանոց հուշամատյանի հրատարակումը

1 րոպեի ընթերցում

Կիլիկիո կաթողիկոսը նախաձեռնել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հարյուրհատորանոց հուշամատյանի հրատարակումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նախաձեռնությամբ իրականացվում են Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ հուշամատյանների հրատարակման աշխատանքներ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասից, հուշամատյանների շարքն ընդգրկելու է ավելի քան հարյուր հատոր` Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկյան քաղաքների մասին: Արդեն լույս է տեսել Ադանայի պատմության մասին գիրքը: Այժմ տպագրման ընթացքում են Հաճնին, Վանին, Զեյթունին նվիրված հուշամատյանները:

Կիլիկիո կաթողիկոսությունը նաեւ կոչ է անում բարերարներին դառնալ հատորների հրատարակման մեկենասներ:

Հրատարակված հուշամատյանների օրինակները կնվիրաբերվեն Հայաստանի եւ Սփյուռքի մատենադարաններին ու գրադարաններին, կրթական կառույցներին ու միություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում