Հայաստանի պատանի շախմատիստները զիջել են Ռուսաստանի թիմին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ 16-տարեկանների Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը 0,5:3,5 հաշվով պարտություն Է կրել Ռուսաստանի թիմից Ստամբուլում ընթացող մինչեւ 16-տարեկան շախմատիստների շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ փուլում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` հայ շախմատիստներից միայն Վլադիմիր Կանջարյանն Է կարողացել իր պարտիան ավարտել ոչ-ոքի: Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը եւ Նորայր Թորոսյանը պարտություն են կրել իրենց մրցամարտերում:
Հիշեցնենք, որ այս մրցաշարին մասնակցում են 40 թիմեր: