Լոնդոնի պարալիմպիկ խաղերում Հայաստանի լողորդուհին անհաջող ելույթ ունեցավ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը զբաղեցրել Է վերջին` 7-րդ տեղը, Լոնդոնում ընթացող 14-րդ պարալիմպիկ խաղերի 100 մետր բրաս ոճի նախնական մրցումներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հայաստանի ներկայացուցիչը ցույց է տվել երկու րոպե, 21,88 վայրկյան արդյունք:
Հովակիմյանը հանդես Է եկել նախնական մրցաշարի առաջին խմբում, որում հաղթող Է դարձել գերմանուհի Ֆերենա Շոթը` 1րոպե, 54,34 արդյունքով:
Լոնդոնյան խաղերին մասնակցող Հայաստանի մյուս ներկայացուցիչը, 48 կգ քաշային ծանրորդուհի Գրետա Վարդանյանն այս մրցաշարում զբաղեցրել էր 8-րդ տեղը: