Հասարակական

«Սաֆարովին ազատ արձակելու որոշմամբ Ադրբեջանը շրջանցում է ԵՄ անդամ պետության դատարանի վավեր վճիռը». ԵԽ ԱԳ հանձնաժողովի նախագահ

2 րոպեի ընթերցում

 «Սաֆարովին ազատ արձակելու որոշմամբ Ադրբեջանը շրջանցում է ԵՄ անդամ պետության դատարանի վավեր վճիռը». ԵԽ ԱԳ հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԵՐԵՎԱՆ: Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ, Եվրոպական Խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպական Ժողովրդական կուսակցության մամուլի ծառայությունից:

«Ես խորապես մտահոգված եմ Բաքու ժամանելուն պես Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշումով, հրապարակայնորեն նրան փառաբանելով, նրան մայորի կոչում շնորհելով, 8 տարվա աշխատավարձ տալով, նրան բնակարանովով, անձնագրով ապահովելովեւ պարզապես հերոսացնելով: Ադրբեջանը հունգարական իշխանություններին գրավոր խոստում է ներկայացրել, որ Ադրբեջան վերադառնալուց հետո Սաֆարովը կշարունակի կրել իր պատիժը 25 տարի, այսինքն` ցմահ ազատազրկումը ներման միջոցով կարող է փոխարինվել միմիայն 25 տարի ժամկետով ազատազրկմամբ` համաձայն Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 82.3 հոդվածի: Իսկ հիմա Ադրբեջանը խախտեց իր խոստումը: Սաֆարովին ազատ արձակելու որոշմամբ Ադրբեջանը շրջանցում է ԵՄ անդամ պետության դատարանի վավեր վճիռը եւ մարդասպանին ներկայացնում է հերոսի կերպարանքով`Բաքվումերեխաներին հիացնելու համար»,-նշել է Էլմար Բրոքը:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ ազգովի հերոսացրին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում