Հասարակական

ԱԱԾ կեղծ աշխատակիցը խոշոր չափերի գումար է հափշտակել քաղաքացիներից

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ կեղծ աշխատակիցը խոշոր չափերի գումար է հափշտակել քաղաքացիներից

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ Արմեն Ռուբիկի Առաքելյանը, 2012 թվականի մարտից հուլիս ամիսներին ընկած ժամանակահատվածում, ներկայանալով որպես ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից, կառույցում աշխատանքի տեղավորվելու համար երեք քաղաքացիներից խաբեությամբ առանձին դեպքերով հափշտակել է 10 հազար 400 ԱՄՆ դոլար և 190.000 ՀՀ դրամ գումար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից, իրականացված միջոցառումների արդյունքում Արմեն Ռուբիկի Առաքելյանի կողմից կատարված հանցանքը բացահայտվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խաբեությամբ խոշոր չափերով գումարներ հափշտակելը), որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում