«Տաշիր գրուպ»-ը հերքում է Հայաստանում McDonald's բացելու մասին լուրերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տաշիր գրուպ» ընկերությունը պաշտոնապես հերքել է Հայաստանում McDonald's արագ սննդի սպասարկման ռեստորանների ցանց բացելու լուրերը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին «Տաշիր գրուպ» ընկերության ռուսաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, ընկերությունը McDonald's-ի հետ նման պայմանագիր չի ստորագրել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` «Տաշիր Գրուպը» ձեռք է բերել Երևանում McDonald's ռեստորանների ցանցի հիմնման լիցենզիան:
«Տաշիր Գրուպի» մամուլի ծառայությունից տեղեկացրին նաեւ, որ, տվյալ պահին ընկերությունը զարգացնում է Grand Food հասարակական սննդի կետերի ցանցը, որի մեջ մտնում է նաև «Տաշիր Պիցցա» ռեստորանների ցանցը: Ցանցն այսօրվա դրությամբ արդեն ներառում է 68 սպասարկման կետեր` Հայաստանում և Ռուսաստանում: Մամուլի ծառայության տվյալներով` մինչև 2012 թվականի ավարտը կբացվեն ավելի քան 20 պիցցերիաներ: