ԱՄՆ-ը բարձրճշգրտության ռումբ Է փորձարկել՝ լազերային ուղղորդմամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Նյու Մեքսիկոյի նահանգում լազերային ուղղորդմամբ GBU-44/E Viper Strike բարձրճշգրտության ավիառումբի հաջող փորձարկումներ են անցկացվել, տեղեկացնում Է «Արմենպրեսը»: Ինչպես հաղորդվում Է MBDA մշակող ընկերության մամլո տեղեկագրում, ռումբը հաջողությամբ խոցել Է մեծ արագությամբ շարժվող ութ թիրախ:
Մամլո տեղեկագրի համաձայն՝ ռումբի փորձարկումն իրականացվել Է Cessna Caravan բազմանպատակային ինքնաթիռից: Հաջորդ անգամ պլանավորվում Է ռումբը նետել ԱՄՆ-ի ծովային հետեւակի KC-130J Harvest HAWK փոխադրական ինքնաթիռից:
GBU-44/E Viper Strike –ը բարձրճշգրտության ռումբ Է, որը կառավարվում Է GPS-ի եւ ուղղորդման կիսաակտիվ լազերային գլխիկի օգնությամբ: Ռումբի քաշը 20 կիլոգրամից փոքր-ինչ պակաս Է:
Կարդացեք հոդվածը` Русский